Բաժին. Տնտեսական

SEC-Ն ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԿԵՐԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովն (SEC) ամերիկյան բանկերին կոչ է արել հրապարակել Եվրոպական երկրների պետական պարտատոմսերով իրականացվող գործարքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն: Հանձնաժողովի փորձագետները գտնում են, որ բանկերից պահանջվող տեղեկատվությունը հնարավորություն կտա ճիշտ գնահատել ռիսկեր:

Նշենք, որ Եվրագոտու պարտքային ճգնաժամը բացասական ազդեցություն է թողնում աշխարհի խոշոր ֆինանսական կառույցների գործունեության վրա, որի արդյունքում վերջիններիս մոտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման կարիք է առաջանում:

Share