Բաժին. Տնտեսական

ՍՈՒՐՃԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՐԱԶԻԼԻԱՆ ԳՐԱՆՑԵԼ Է ՆՈՐ ՌԵԿՈՐԴ

2011 թվականին Բրազիլիան սուրճի արտահանման ոլորտում գրանցել է նոր ռեկորդ: Բրազիլիայի սուրճ արտահանողների խորհրդի հրապարակած տվյալների համաձայն` նախորդ մեկ տարում Բրազիլիայից սուրճի արտահանման համախառն ծավալը կազմել է շուրջ 8.7 մլրդ դոլար: Ցուցանիշը 2010 թվականի համեմատությամբ աճել է ավելի քան 50%-ով: Ընդհանուր առմամբ, 2011 թվականին Բրազիլիայից արտահանվել է 33.4 մլն պարկ սուրճ: Ինչպես փաստում են վերլուծաբանները` նախորդ մեկ տարում Բրազիլիայում սուրճի արտահանմամբ զբաղվող ընկերություններին հաջողվել է ապահովել ռեկորդային եկամուտներ` առավելապես համաշխարհային շուկայում սուրճի գների բարձրացման շնորհիվ:

Ներկայումս բրազիլական սուրճի առավել խոշոր գնորդներն են ԱՄՆ-ն, Գերմանիան ու Իտալիան:

Share