Բաժին. Տնտեսական

Արցախէներգո. վթարներից խուսափելու համար տնտեսեք էլեկտրաէներգիան

Ստեփանակերտի մի շարք հատվածներում էլեկտրացանցի շղթայական վթարներ են’ կապված գերծանրաբեռնվածության հետ։ «Արցախէներգո» ընկերությունը վթարներից խուսափելու համար հորդորում է տնտեսել էլեկտրաէներգիան։

«Հարգելի Ստեփանակերտ քաղաքի բաժանորդներ, քաղաքի մի շարք հատվածներում շղթայական վթարներ են’ կապված գերծանրաբեռնվածության հետ։ Խնդրում ու հորդորում ենք հնարավորինս տնտեսել էլեկտրաէներգիան, հակառակ դեպքում առաջանում են լուրջ խնդիրներ։ Այս արագությամբ աճող վթարների քանակը ուղղակի անհնարին է դարձնում գոնե հովհարային ժամանակացույցով էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- ասվում է ընկերության էջում կատարված գրառման մեջ:

Share