Տնտեսական

Ռուսական ռազմական արտադրանքի արտահանման ծավալը Հնդկաստան հինգ տարում գերազանցել է 13 մլրդ դոլարը

Ռուսական ռազմական արտադրանքի ընդհանուր արտահանումը Հնդկաստան վերջին հինգ տարիների ընթացքում գերազանցել է 13 միլիարդ դոլարը: Այս մասին ասել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը՝ Aero India-2023 միջազգային ցուցահանդեսի նախօրեին։

Շուգաևը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հնդկաստանի ռազմական շուկայի հիմնական խաղացողներից մեկը, և որ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը զերծ է քաղաքական կոնյուկտուրայից։

Պաշտոնյան ընդգծել է, որ Հնդկաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի գործընկերը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում՝ չնայած արևմտյան երկրների աննախադեպ ճնշմանը։

Հիշեցնենք՝ Aero India 14-րդ միջազգային օդատիեզերական ցուցահանդեսը մեկնարկում է այսօր՝ Հնդկաստանի հարավում գտնվող Եվլահանկա ավիաբազայում: Ավիաշոուն անցկացվում է երկու տարին մեկ։ Ռուսաստանը ցուցահանդեսի ակտիվ մասնակիցներից է: Այս տարի այն ներկայացել է միջոցառմանը ռուսական ռազմական արտադրանքի ավելի քան 200 նմուշով:

Share