Տնտեսական

Forbes. Ռուսական ընկերությունների ՏՏ մասնագետների 16%-ն աշխատում է արտերկրից

Ավելի քան 300 ռուսական ՏՏ ընկերությունների ծրագրավորողների մոտ 16%-ը չի աշխատում Ռուսաստանից:

Forbes-ը պարզել է, որ հեռավար աշխատանքի համար ամենահարմար ու հայտնի երկիրը Վրաստանն է:

Վերոնշյալ աշխատակիցների 13,5%-ը աշխատանքն անում է Վրաստանից: Օրինակ Rambler&Co ընկերության աշխատակիցների 44,4% աշխատում է Վրաստանից, Skyeng առցանց դպրոցից էլ հեռավարությամբ Վրաստանից է աշխատում աշխատակիցների 39,4%-ը, Օտկրիտիե բանկից՝ 31,3%-ը և այլն: «Подбор» ծառայությունն ուսումնասիրել է աշխատակիցների հաշիվները LinkedIn-ում և ստացել վերոգրյալ պատկերը, թեև վերոնշյալ ընկերությունները հերքում են այդ համամասնությունը:

Արտերկրից ՏՏ ոլորտում ռուսական ընկերությունների աշխատողների շրջանում պոպուլյարությամբ երկրորդ տեղում Հայաստանն ու Թուրքիան են: Այս երկրներում են հաստատվել աշխատակիցների 12%-ը։ Ցանկում ներառված են Ղազախստանը (10,6%), Սերբիան (7%), Գերմանիան (4,2%), Իսրայելը (3,6%), Մեծ Բրիտանիան (3,4%) և Թաիլանդը (3,3%)։

Հարթակի կողմից վերլուծված 300 ընկերություններից ամենաշատը (43,5%) այլ երկրից հեռավարությամբ աշխատող աշխատակիցներ ունի WaveAccess ծրագրային ապահովման մշակող ընկերությունը։ Skyeng-ում, ըստ ուսումնասիրության, մեկ երրորդն է աշխատում արտերկրից, Beeline բջջային օպերատորում` 30,4%, բջջային խաղերի մշակող Playrix-ում` 28,6%:

Share