Բաժին. Տնտեսական

ԵՄ-Ը «ԴԺԳՈՀ Է» ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻՑ

Եվրամիությանը չի գոհացնում Հունգարիայի տնտեսական քաղաքականությունը: ԵՄ տնտեսական ու ֆինանսական հարցերով հանձնակատար Օլի Ռենի գնահատամամբ` Հունգարիայի կառավարությունը չի ձեռնարկում արդյունավետ գործողություններ` երկրի պետական բյուջեի պակասուրդի կրճատման ուղղությամբ: Նշենք, որ Հունգարիայի պետական բյուջեի պակասուրդն արդեն հատել է ԵՄ անդամ-երկրների համար սահմանված 3% վերին սահմանագիծը:

Հատկանշական է, որ Հունգարիայում գրանցվել է պետական բյուջեի պակասուրդի շարունական աճ` Եվրամիությանն այս երկրի անդամակցության պահից` 2004 թվականից ի վեր:

Հիշեցնենք, որ տարեվերջին Հունգարիան ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր Եվրամիությանը (ԵՄ) և Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ):  Ինչպես փաստում են վերլուծաբանները` չի բացառվում, որ իր «ոչ արդյունավետ տնտեսական քաղաքականության» պատճառով Հունգարիան զրկվի ԵՄ կողմից նախատեսվող ֆինանսական օգնությունից:

Share