Բաժին. Տնտեսական

VOLKSWAGEN-Ն ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ TOYOTA-ԻՑ

Գերմանական Volkswagen և ճապոնական Toyota ավտոարտադրող ընկերություններն ամփոփել են  2011 թվականի իրենց գործունեության արդյունքներն, ըստ որի`հաշվետու տարում Volkswagen-ն իր վաճառքի ծավալներով առաջ է անցել Toyota-ից:

Volkswagen-ի հրապարակած հաշվետվության համաձայն` հաշվետու տարում ընկերության արտադրության ավտոմեքենաների վաճառքի ծավալը, տարեկան կտրվածքով, աճել է 14,3% -ով (8,16 մլն միավոր): Ընկերության ապահոված նման արդյունքը պայմանավորված է ԱՄՆ-ում, Չինաստանում և Ռուսաստանում վերջինիս արտադրանքի նկատմամբ պահանջարկի աճով:

Միևնույն ժամանակ, Ճապոնական Toyota  ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 6%-ով: 2011 թվականի արդյունքներով Toyota-ն աշխարհում վաճառել է 7,9 մլն ավտոմեքենա:

Share