Բաժին. Տնտեսական

KODAK-Ը ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՇՈՒԿԱՅԻՑ

Ամերիկյան Eastman Kodak ընկերությունը բանակցություններ է վարում Citigroup բանկի հետ` ակնկալելով ստանալ 1 մլրդ ԱՄՆ դոլար ֆինասնական օգնություն: Շրջանառվող լուրերի համաձայն` այս միջոցներն ընկերությունը կուղղի իր սնանկացման գործընթացի կազմակերպմանը: Հիշեցնենք, որ Kodak-ը պատրաստվում է սնանկ ճանաչվելու հայց ներկայացնել դատարան:

Eastman Kodak ընկերությունը հիմադրվել է 1892 թվականին: 2010 թվականի արդյունքներով ընկերությունը կրել է 687 մլն դոլարի զուտ վնաս:

Share