Բաժին. Տնտեսական

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ 3 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ

Միջազգային Bloomberg գործակալության փոխանցմամբ` 2011 թվականի չորրորդ եռամսյակում Չինաստանի միջազգային պահուստները կրճատվել են շուրջ 20 մլրդ ԱՄՆ դոլարով և կազմել 3,18 տրիլիոն ԱՄՆ դոլար: Հատկանշական է, որ եռամսյակային կտրվածքով ոսկեարժութային պահուստների անկում Չինաստանում վերջին անգամ գրանցվել էր 1998 թվականի երկրորդ եռամսյակում:

Վերլուծաբանների պարզաբանմամբ` Չինաստանի ոսկեարժութային պահուստների կրճատումը կարող է նպաստել երկրում արժույթի ռևալվացիայի դադարեցմանը, ինչը և Չինաստանից պահանջում են ԱՄՆ-ն և Եվրոպան:

Share