Բաժին. Տնտեսական

2022թ. ընթացքում իրականացվել է ստուգում 33 ՀԷԿ-ում և ՓՀԷԿ-ում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ուղղությամբ 2022թ. իրականացրել է 51 ստուգում, որից 33 ՀԷԿ-ում և ՓՀԷԿ-ում, 9 ջրօգտագործողների ընկերությունում, 9 ձկնաբուծարանում։

Տարեկան ծրագրով 2022թ. կատարողականը կազմում է 100%: Ավարտված 51 ստուգման արդյունքում հայտնաբերվել է 99 իրավախախտման դեպք։

  • Կայացվել է 80 վարչական տույժ նշանակելու մասին որոշում
  • Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 22.230.000 ՀՀ դրամ
  • Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 94.974.872 ՀՀ դրամ:
Share