Բաժին. Տնտեսական

BANK OF AMERICA-Ն ԿՓԱԿԻ ՈՐՈՇ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ

Ամերիկյան բանկային հսկան` Bank of America Corp.-ը, հայտարարել է մի քանի մասնաճյուղեր փակելու իր մտադրության մասին: Նման որոշումն, ըստ ընկերության հայտարարության, պայմանավորված է բանկի ֆինասական խնդիրներով:

Ավելի վաղ բանկը հայտարերել էր նաև, որ պլանավորում է կրճատել 40 000 աշխատատեղ:   

 

Հիշեցնենք, որ 2011 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով ամերիկյան Bank of America բանկի զուտ վնասը կազմել էր 8,83 մլրդ ԱՄՆ դոլար:

Ամերիկյան Bank of America բանկը հիմնադրվել է 1904 թվականին: Վերջինս հանդիսանում է ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկն է, որը սպասարկում է մոտ 50 մլն հաճախորդների: Այս բանկը մասնագիտացած է առավելապես ներդրումային ոլորտում և իր մասնաճյուղերն ունի աշխարհի ավելի քան 20 երկրներում: Bank of America-ին բաժին է ընկնում «ամերիկյան» ավանդների շուրջ 10%-ը:

Share