Բաժին. Տնտեսական

FOREX CLUB. ՈՍԿԻ ԵՎ ՊՂԻՆՁ

Նախորդ մեկ շաբաթվա արդյունքներով համաշխարհային շուկայում ոսկու գինն աճել է 1.31%-ով և կազմել 1637.62 ԱՄՆ դոլար` մեկ տրոյական ունցիայի դիմաց: Ըստ Forex Club-ի վերլուծաբանների` այս թանկարժեք մետաղի գնի նման «զսպված» աճն առաջին հերթին պայմանավորվել է եվրոպական պարտքային ճգնաժամով և ներդրողների սպասողական տրամադրությամբ: Կանխատեսվում է, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում արժութային շուկաներում ամերիկյան դոլարի դիրքերի առավել ամրապնդումն ու եվրոպական պարտքային խնդիրների շուրջ շարունակվող խոսկցությունները կրկին «կխանգարեն» ոսկու գնի աճին: Սպասվում է, որ ոսկու գինն այս շաբաթ կտատանվի մեկ ունցիայի դիմաց 1600.0-1665.0 ԱՄՆ դոլարի սահմաններում:

Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ համաշխարհային շուկայում պղնձի գինը, պայմանավորված աշխարհի առաջատար երկրների մակրոտնտեսական ցուցանիշների դրսևորած դինամիկայով, կտատանվի մեկ ֆունտի դիմաց 3.50-3.80 ԱՄՆ դոլարի սահմաններում:

Նշենք, որ նախորդ մեկ շաբաթվա արդյունքներով պղնձի գինն աճել էր 6.4%-ով և կազմել 3.6495 ԱՄՆ դոլար` մեկ ֆունտի դիմաց:

Share