Տնտեսական

Ապրիլի 1-ից ԱՊՊԱ սակագները կազատականացվեն

Ընթացիկ տարվա ապրիլի 1-ից ապահովագրական շուկան կազատականացվի: Այս մասին այսօր գործադիրի նիստի ժամանակ հայնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Երբ ԱՊՊԱ համակարգը ներդրվել է, այդ ժամանակ փորձել են հաշվեկշռել մարդկանց շահը և համակարգի ձևավորման կարևորությունը, ուստի ֆիքսվել է սակագին: Ժամանակի ընթացքում կուտակվել են տվյալներ, համակարգը կայացել է, ու կարող ենք փաստել՝ ապրիլի 1-ից ազատականացումը տեղի կունենա: Ազատականացումից հետո պետական մարմիններն ու քաղաքացիները կկարողանան ընտրել այն ընկերությունները, որոնք իրենց հնարավորինս լավ սակագին-որակ հարաբերակցություն կառաջարկեն»:

Պատկան մարմինները կարծում են՝ ԱՊՊԱ ոլորտում սակագների ազատականացմամբ մրցակցությունը նոր մակարդակի կբերվի:

Share