Տնտեսական

Իրանի և Չինաստանի միջև ստորագրվել են առևտրային և տնտեսական ոլորտներին վերաբերող համաձայնագրեր

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին իր եռօրյա պաշտոնական այցը Չինաստան դրական և արդյունավետ է  գնահատել՝ նշելով, որ կողմերի միջև ստորագրվել են 20 հուշագրեր:

«Ուղևորությունը Չինաստան շատ կարևոր էր, որպեսզի Իրանը արդյունավետ դեր խաղա տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական և առևտրային հարցերում, քանի որ Չինաստանն աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկն է, որը կարևոր դեր է խաղում առևտրի ոլորտում ինչպես Ասիայում, այնպես էլ միջազգային մակարդակով», – ասել է Ռայիսին:

Նա նշել է, որ կողմերի միջև ստորագրվել են առևտրային և տնտեսական ոլորտներին վերաբերող համաձայնագրեր:

Share