Տնտեսական

Ալեքսանդր Լուկաշենկո. Ռուսաստանը բելառուսական ՏՏ ընկերություններից ավելի քան 300 միլիոն դոլարի ծառայություններ են պատվիրել

Ռուսական ընկերությունները պատվիրել են ավելի քան 300 միլիոն դոլարի ծառայություններ բելառուսական ՏՏ ընկերություններից: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ Արևմուտքը չկարողացավ Ռուսաստանի Դաշնությանը և Բելառուսին զրկել ՏՏ ոլորտում ունեցած ներուժից ու հնարավորություններից։

«Այսպիսով, «խաղաղասեր» երկրները չկարողացան այնքան սեղմել մեզ, որ լավագույն ուղեղները, ինչպես ասում են, փախչեն մեր երկրներից»,- ասել է նախագահը։

Լուկաշենկոն նկատել է նաև, որ չի կարող ասել, թե բոլոր հարցերը լուծված են, բայց իրենք տեղում չեն դոփում ու առաջ են շարժվում:

Share