Բաժին. Տնտեսական

OPEC. 2012Թ.-ԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՃԻ 3.5%-ՈՎ

Նավթ արտահանող երկրների ՕPEC կազմակերպությունը գրեթե չի փոփոխել 2011-2012 թվականների համար նավթի արդյունահանման իր կանխատեսումները: Պաշտոնական հաշվետվության համաձայն` 2012 թվականին նավթի համաշխարհային պահանջարկը, 2011 թվականի տվյալների հետ համեմատած, կաճի 1,1 մլն բարելով և կկազմի 88,9 մլն բարել:

Կանխատեսվում է նաև, որ 2012 թվականին համաշխարհային տնտեսական աճը կկազմի 3,5%, որը 0,1 տոկոսային կետով պակաս է ավելի վաղ արված կանխատեսումից:

ОPEC-ին անդամակցում են Ալժիրը, Անգոլան, Էկվադորը, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Վենեսուելան:

Share