Բաժին. Տնտեսական

BURBERRY-Ի ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 22%-ՈՎ

Լյուքս դասի հագուստի և ակսեսուարների արտադրությամբ զբաղվող բրիտանական Burberry ընկերությունն ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` 2011 թվականի արդյուքներով ընկերության հասույթն աճել է 22%-ով և կազմել 882 մլն ԱՄՆ դոլար: Ընդ որում` հաշվետու ժամանակահատվածում ընկերության արտադրանքի վաճառքի ծավալները միայն Ասիայում աճել են 36%-ով, Եվրոպայում` 20%-ով, իսկ ԱՄՆ ում և այլ տարածաշրջաններում համապատասխան 4%-ով և 31%-ով:

Share