Տնտեսական

ՊԵԿ-ը ներկայացրել է հունվարին օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թվականի  հունվար ամսվա ընթացքում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

19 դեպքով արձանագրվել  է առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի՝ ընդհանուր 5267 մլն ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների մատակարարում և տեղափոխում, հնարավոր տուգանքի գումարը կազմում է 24015 մլն ՀՀ դրամ:  Առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման առավել խոշոր դեպքերը ներկայացված են այստեղ:

8 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 106622 մլն ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 53736 մլն ՀՀ դրամ: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու առավել խոշոր դեպքերին ծանոթացեք այստեղ:

13 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում  է 134715 մլն ՀՀ դրամ: Լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու առավել խոշոր դեպքերի մասին՝ այստեղ:

Share