Տնտեսական

Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիները 2022-ին ամենաշատն են Ռուսաստան մեկնել աշխատանքի նպատակով

2022-ին աշխատելու նպատակով Ռուսաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների թիվը կազմել է 3,47 մլն, ինչը մեկ երրորդով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Ռուսաստանում աշխատանքային միգրացիայի առումով առաջատար երկրներ են Ուզբեկստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը:

2022 թվականին Ռուսաստանի սահմանը հատել է 13 միլիոն օտարերկրացի, որից 3,47 միլիոն մարդ (26.6%) որպես ժամանման նպատակ նշել է աշխատանքը։ Սա 33.5%-ով կամ 871 հազարով ավելի է 2021-ի վիճակագրությունից:

2020-ին, երբ կորոնավիրուսի համավարակը գագաթնակետում էր, օտարերկրյա աշխատողների ներհոսքը մինչև 1,1 միլիոն մարդ էր, իսկ 2019-ին աշխատանքի նպատակով Ռուսաստան է մուտք գործել 4,1 միլիոն օտարերկրացի:

Share