Տնտեսական

Հայաստանը 2022-ին դարձել է Վրաստանի ծաղիկների հիմնական մատակարարը

2022 թվականին Վրաստան է առաքվել 3 միլիոն դոլար արժողությամբ 1203 տոննա տարբեր տեսակի ծաղիկներ և ծաղկաբողբոջներ՝ ծաղկեփնջերի և կոմպոզիցիաների համար։
Սա վերջին տասը տարվա ռեկորդն է:

Վրաստան ծաղիկներ են ներկրվել 13 երկրից, որոնց թվում առաջատարը Հայաստանն էր։ Մատակարարների հնգյակում են նաև Էկվադորը, Նիդեռլանդները, Թուրքիան և Քենիան:

Հայաստանից Վրաստան է ներկրվել ընդհանուր 1,2 միլիոն դոլար արժողությամբ 432 տոննա ծաղիկ, Էկվադորից՝ 584 հազար դոլար արժողությամբ 198 տոննա ծաղիկ: Նիդեռլանդներից Վրաստանը ներմուծել է 495 հազար դոլար ընդհանուր արժողությամբ 39 տոննա ծաղիկ, Թուրքիայից՝ 379 հազար դոլարով 443 տոննա ծաղիկ, իսկ Քենիայից 231 հազար դոլարով 73 տոննա ծաղիկ է ներկրվել Վրաստան:

Հաջորդիվ Հնդկաստանն է, Ադրբեջանը, Իրանը, Կոլումբիան, Եթովպիան, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը։

Գումարային առումով 2021 թվականի համեմատ ծաղիկներ են առաքվել 34,3%-ով, իսկ ծավալով՝ 36,9%-ով ավելի։

Share