Բաժին. Տնտեսական

YAHOO!-Ի ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԵՌԱՆԱԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Ամերիկյան Yahoo! ինտերնետային ընկերության հիմնադիրների մեկը` Ջերի Յանգը, պաշտոնապես հայտարարել է ընկերությունից հեռանալու իր մտադրության մասին: Նա որոշել է լքել ընկերության տնօրենների խորուրդը և ազատել իր կողմից զբաղեցրած բոլոր պաշտոնները: Ջերի Յանգը հայտարարել է, որ պատրաստվում է մեկնարկել նոր նախագծեր:

Yahoo! Inc. ընկերությունը հիմադրվել է 1994 թվականին: Ընկերությունը ներկայումս մատուցում է ինտերնետային ծառայությունների լայն տեսականի` միևնույն ժամանակ ներկայացնելով աշխարհի առաջատար որոնման համակարգերից մեկը: Ընկերության ծառայություններից օգտվում է շուրջ 0.5 մլրդ ինտերնետ-օգտագործող:

Share