Բաժին. Տնտեսական

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ ՈՍԿՈՒ ԳԻՆԸ 2012Թ.-ԻՆ

Համաշխարհային շուկայում ոսկու գնի հնարավոր փոփոխությունների գնահատման և շուկայի մասնակիցների սպասումների վերլուծության նպատակով PricewaterhouseCoopers (PWC) ընկերությունը հարցումներ է իրականացրել ոսկի արդյունահանման ոլորտում աշխարհի 40 առաջատար ընկերությունների շրջանում: Հարցումների արդյունքների հիման վրա կազմվել է ամփոփ զեկույց: Համաձայն այս զեկույցի` հարցման մասնակիցների 80%-ի կարծիքով` 2012 թվականին ոսկու գինը կհասնի ռեկորդային մակարդակի և կկազմի 2000 հազար ԱՄՆ դոլար/ունցիա:

Նշենք, որ այժմ համաշխարհային շուկայում ոսկու միջին գինը կազմում է 1660 ԱՄՆ դոլար/ունցիա:

Share