Տնտեսական

Ռուսաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունը 2022-ին հասել է 9 միլիարդ դոլարի

Ռուսաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականին աճել է 68 տոկոսով՝ հասնելով 9 միլիարդ դոլարի:

ՌԴ փոխվարչապետ Դոնիս Մանտուրովի խոսքով՝ Ռուսաստանից ԱՄԷ արտահանման ծավալը կազմել է 8,5 միլիարդ դոլար (71%-ով ավելի), իսկ ներմուծումը՝ 500 միլիոն դոլար (6%-ով ավելի)։

«Մեր երկրների միջև գործընկերությունը զարգանում է: Այդ դրական միտումն արտացոլվում է Ռուսաստան-ԱՄԷ առևտրի վիճակագրական ցուցանիշներում։ Մեր տվյալներով՝ 2022 թվականին Ռուսաստանի և ԱՄԷ-ի միջև առևտուրն աճել է 68%-ով և հասել 9 միլիարդ դոլարի։ ԱՄԷ-ն պահպանել է իր գերակա դիրքը արաբական աշխարհի երկրների շարքում՝ Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի ծավալով»,- ասել է ՌԴ փոխվարչապետը:

Share