Բաժին. Տնտեսական

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2011Թ.-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Այսօր` հունվարի 18-ին, կայացել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մամլո ասուլիսը`  Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության 2011թ. գործունեության վերաբերյալ: Մամուլի ասուլիսի շրջանակներում նախարար Հ.Հակոբյանը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության 2011թ. ձեռքբերումները: Նախարարը կարևորել է երկքաղաքաքացիություն ստացողների թվի աճը, ինչը Սփյուռքի վստահության աճն է Հայաստանի նկատմամբ: Զգալի ավելացել է նաև Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը, ինչն, ըստ նախարարի, նույնպես ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության արդյունք է:

2011թ. Սփյուռքի ներուժի համախմբման և այն տնտեսության մեջ օգտագործելու, Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք մասնագիտական կապերը սերտացնելու, համատեղ ծրագրերի մշակման և իրականացման նպատակով անցկացվել է 13 համաժողով, գիտաժողով, խորհրդաժողով, կլոր սեղան, փառատոն: 

Հրանուշ Հակոբյանն ընդգծել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողական մասնագիտական ծառայության կողմից ՀՀ սփյուռքի նախարարության 3 տարվա ֆինանսական գործունեության արդյունքում որևէ խախտում, անօրինականություն չի գրանցվել:

Share