Բաժին. Տնտեսական

ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀԱՍԵԼ Է 5.2%-Ի

Ավստրալիայի ազգային վիճակագրական բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն` դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ երկրում գործազրկության մակարդակը կազմել է 5.2%: Հաշվետու այս մեկ ամսվա արդյունքներով Ավստրալիայում տնտեսության տարբեր ոլորտներում զբաղվածների ընդհանուր թիվը կազմել է 11.4 մլն մարդ, իսկ գործազուրկների թիվը`  630 հազար մարդ: Ըստ ներկայացված տվյալների` վերջին մի քանի ամիսների կտրվածքով երկրի աշխատանքի շուկան ամսական «կորցրել է» միջինում 7 հազար աշխատատեղ:
Նշենք, որ Ավստրալիայում վերջին ժամանակահատվածում գրանցել է տնտեսական ակտիվության նվազում: Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) վերլուծաբանների գնահատմամբ` ածխի և մյուս այլ հումքային արտադրանքների արտահանման ծավալների շարունակական աճն, ինչպես նաև երկրի ազգային արժույթի դիրքերի զգալի ամրապնդումը կարող են մոտ ապագայում լուրջ խնդիրներ ստեղծել Ավստրալիայի տնտեսության համար:
Share