Տնտեսական

Մեծ Բրիտանիայի 18 ընկերություն անցնում է քառօրյա աշխատանքային շաբաթվա գրաֆիկի

Մեծ Բրիտանիայում 18 ընկերություն, այդ թվում՝ կրթության, ՏՏ և ֆինանսների ոլորտներում, հայտարարել է քառօրյա աշխատանքային գրաֆիկ ներդնելու մասին:

Եվս 38 ընկերություններ որոշել են շարունակել աշխատել այս ժամանակացույցով։ Քառօրյա աշխատանքային շաբաթվա պիլոտային նախագծին ընդհանուր առմամբ մասնակցել է 61 ընկերություն։

Այս ընկերությունների եկամուտը 2022-ի երկրորդ կիսամյակում միջինում աճել է ավելի քան մեկ երրորդով, աշխատակիցների 40%-ն էլ ասել է, որ ավելի քիչ սթրես է տանում աշխատանքի պատճառով:

Փորձը տեղի է ունեցել Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների, Բոստոնի քոլեջի, 4-Day Week Global խմբի և Autonomy վերլուծական կենտրոնի ակտիվիստների նախաձեռնությամբ։

Share