Տնտեսական

2022-ին Թաիլանդից արտահանումը Ռուսաստան 43%-ով կրճատվել է

Թաիլանդի արտահանումը Ռուսաստան 2022-ին 2021-ի համեմատությամբ կրճատվել է 43.3%-ով՝ կազմելով 585.4 միլիոն դոլար։ Թագավորության առևտրի նախարարության տվյալներով՝ ամենաշատը տուժել է ծանր մեքենաների արտահանումը՝ 74.01%-ով։

Ռուսաստան ամենաշատ արտահանվող թայլանդական ապրանքների տասնյակում են տրանսպորտային միջոցներ, անվադողեր, մեքենաներ և պահեստամասեր, պահածոյացված և վերամշակված մրգեր, մեխանիկական բաղադրիչներ, զտված բուսական յուղ, պահածոյացված ծովամթերք, վերամշակված կաուչուկ, բրինձ և սննդի համեմունքներ:

Ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան կրճատվել է 74,01%-ով, մինչդեռ Թայլանդից Ռուսաստանի Դաշնություն այլ ապրանքների արտահանման ծավալներն աճել են։

2022 թվականի սկզբից ի վեր օդային և ծովային ճանապարհներով Ռուսաստան միջազգային փոխադրումների արժեքը եռապատկվել է, մինչդեռ հարկ է նշել՝ արևմտյան բազմաթիվ ապրանքանիշերի հեռանալու պատճառով աճել է Թայլանդի արտահանման ներուժը։

Share