Բաժին. Տնտեսական

KODAK-Ը ՍՆԱՆԿԱՑԵԼ Է

Ամերիկյան Eastman Kodak ընկերությունը սնանկ ճանաչվելու հայց է ներկայացրել դատարան: Ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն` վերջինս Citigroup-ից ստացել է 950 մլն ԱՄՆ դոլարի վարկ, որը պարտավորվել է մարել առաջիկա 18 ամսվա ընթացքում: Ստացված միջոցները կուղղվեն սնանկացման գործընթաացների կազմակերպմանը:

Eastman Kodak ընկերությունը հիմադրվել է 1892 թվականին: 2010 թվականի արդյունքներով ընկերությունը կրել է 687 մլն դոլարի զուտ վնաս:

Share