Բաժին. Տնտեսական

ԱՄՀ-Ն ԿՆԵՐԿԱՅԱՆԱ «ՎԱՏ» ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՎ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաջորդ շաբաթ կհրապարակի համաշխարհային տնտեսության ընդհանուր զարգացումների վերաբերյալ իր World Economic Outlook զեկույցը: Սպասվում է, որ իր նոր` վերանայցված կանխատեսումներում Արժույթի միջազգային հիմնադրամը կնվազեցնի 2012 թվականի համար համաշխարհային տնտեսության աճի կանխատեսվող ցուցանիշը` սահմանելով այն 3.3% մակարդակում: Նշենք, որ իր վերջին կանխատեսումներում` 2011 թվականի սեպտեմբերին ԱՄՀ-ն ընթացիկ տարվա համար կանխատեսել էր համաշխարհային տնտեսության 4% աճ: Ենթադրվում է նաև, որ ԱՄՀ-ն կնվազեցնի նաև 2013 թվականի կանխատեսումները: Ինչպես հաղորդում են ամերիկյան աղբյուներն` ԱՄՀ-ն իր նոր կանխատեսումներում Եվրագոտու համար կանխատեսում է ՀՆԱ-ի անկում` 2012 թվականի արդյունքներով, և չնչին աճ` 2013 թվականի արդյունքներով:
Share