Տնտեսական

Չինաստանում մարդատար ավտոմեքենաների վաճառքի ցուցանիշի վերականգնում է կանխատեսվում

Չինաստանում ակնկալվում է, որ մարդատար ավտոմեքենաների վաճառքի ցուցանիշն այս ամիս կվերականգնվի:

2023 թվականի փետրվարին կանխատեսել են, որ մեքենաների վաճառքը երկրում տարեկան կտրվածքով պետք է աճի 7.3%-ով՝ հասնելով 1.35 միլիոն միավորի։ Հունվարի համեմատ այս ցուցանիշը կարող է աճել 4.3%-ով։ Ինչ վերաբերում է «կանաչ» մեքենաներին, ապա դրանց վաճառքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կարող է աճել 47%-ով և կազմել 400 հազար։ Հունվարի համեմատ ցուցանիշը կարող է աճել 20%-ով։

Հունվարին վաճառքի անկումը պայմանավորված է մի շարք գործոններով, մասնավորապես, երկարատև ամանորյա արձակուրդներով, ցածր պահանջարկով, ինչպես նաև գնորդների համար արտոնյալ հարկային քաղաքականության չեղարկմամբ և այլն:

Հիշեցնենք՝ 2022-ին Չինաստանում ընդհանուր առմամբ վաճառվել է  26.86 միլիոն ավտոմեքենա, ինչը 2.1%-ով ավել է 2021-ի ցուցանիշից: Չինաստանի ավտոմոբիլային շուկայում վաճառքի և արտադրությանոլորտը սկսել է վերականգնվել հունիսին: Մինչ այդ խնդիրներ կային մատակարարումների շղթաների խաթարման ու սահմանափակումների պատճառով:

Share