Բաժին. Տնտեսական

IBM-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 7% ԱՃ

Համակարգչային տեխնիկայի արտադրության ոլորտում աշխարհահռչակ International Business Machines (IBM) ամերիկյան ընկերությունն ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը, տարեկան կտրվածքով, աճել է 7%-ով և կազմել 15,9 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, համախառն հասույթն աճել է 7%-ով և կազմել 106,9 մլրդ ԱՄՆ դոլար:

International Business Machines (IBM) ամերիկյան ընկերությունը հանդիսանում է ՏՏ ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկը: Ընկերության աշխատողների թիվն ամբողջ աշխարհում կազմում է 399 հազար մարդ: Գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքում:

Share