Բաժին. Տնտեսական

GM-Ն ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ TOYOTA-ԻՑ

Ամերիկյան ավտորատադրող General Motors (GM) ընկերությունը 2011 թվականին արդունքներով վաճառի ծավալի աճով առաջ է անցել իր մրցակից ճապոնական ավտոարտադրող Toyota Motor ընկերությունից:

2011 թվականի արդյունքերով GM ընկերության վաճառքի ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել են 7,6%-ով և կազմել 9,026 մլն ավտոմեքենա:

Միևնույն ժամանակ, Toyota ընկերությունը գրացել է վաճառքի ծավալների 6% անկում: Հաշվետու ժամանակահատվածում  վերջինս վաճառել է 7,9 մլն ավտոմեքենա:

Նշենք, որ ամերիկյան General Motors ավտոարտադրող ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի 35 երկրում:

Share