Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2023 թվականի հունվարին արտահանվել է 5300 տոննա խաղողի բնական գինի, ինչը 6%-ով ավելի է 2022-ի հունվարի համեմատ. այն ժամանակ արտահանվել է 5029 տոննա։
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2023 թվականի հունվարին արտահանված գինու ընդհանուր արժեքը կազմում է 15,8 միլիոն դոլար։
Արտահանվող գինու 75%-ըբաժին է հասնում Ռուսաստանին։ Հունվարին այս ցուցանիշը կազմել է 3900 տոննա՝ 11,2 միլիոն դոլար արժողությամբ։
Գինի արտահանողների հնգյակում են Ռուսաստանը՝ 3900 տոննա, Լեհաստանը՝ 2990, Ուկրաինան՝ 2448, Չինաստանը՝ 241, Ղազախստանը՝ 166 տոննա։