Տնտեսական

Թուրքիայում անշարժ գույքի գների էական աճ են կանխատեսում ավերիչ երկրաշարժերի հետևանքով

Թուրքիայում անշարժ գույքի գնման և վարձակալության գների առավել բարձրացում են կանխատեսում հանրապետության հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո։ Այս մասին հայտնում է Dunia թերթը:

Անշարժ գույքի շուկայի փորձագետների կարծիքով՝ այս խնդրին առաջին հերթին կբախվեն խոշոր քաղաքները՝ Ստամբուլը, Իզմիրը և Անկարան։ Գների բարձրացման հիմնական գործոնները լինելու են երկրի բնակիչների զանգվածային տեղափոխումը երկրաշարժից տուժած շրջաններից, ինչպես նաև անշարժ գույքի շուկայում իշխանությունների կողմից վերահսկողության բացակայությունը։

Որպես խնդրի լուծման հնարավոր քայլ՝ փորձագետներն առաջարկում են վերահսկել վարձավճարի բարձրացումը, որպեսզի բնակարանի կամ տան համար սեփականատերերն ու գործակալություններն աստղաբաշխական գումար չպահանջեն։ Նախաձեռնությունն առաջարկում է նաև ստեղծել վարձակալության արժեքի ազգային քարտեզ Թուրքիայի 81 նահանգներից յուրաքանչյուրի համար։

Թուրքիայի բնակիչները վերջին տարիներին բախվել են վարձակալության և անշարժ գույքի գների լուրջ աճի` ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր բարձր գնաճի և ներգաղթյալների հոսքի պատճառով:

Share