Տնտեսական

ԱՄՆ ֆինանսների նախարար. պատժամիջոցների սահմանումից հետո Ռուսաստանի տնտեսությունը սպասվածից լավ է դիմանում

Ռուսական տնտեսությունը ԱՄՆ պատժամիջոցներից հետո ավելի լավ է դրսևորում իրեն, քան կարելի էր ակնկալել ի սկզբանե: Այս մասին Հնդկաստանի Բանգալոր քաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ պատժամիջոցները «շատ էական ազդեցություն են ունեցել Ռուսաստանի վրա»։

«Չնայած, որոշ ցուցանիշների համաձայն՝ Ռուսաստանի տնտեսությունն ավելի լավ է դիմանում, քան ի սկզբանե հնարավոր էր կանխատեսել»,- ասել է նախարարը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ ֆինանսների նախարարը Բանգալորում է՝ G20-ի մի քանի երկրների ֆինանսների նախարարների հանդիպմանը մասնակցելու: Ռուսաստանը փորձագիտական ​​մակարդակով կներկայացվի Հնդկաստանի G20 նախագահության շրջանակներում անցկացվելիք հաջորդ միջոցառմանը:

Share