Բաժին. Տնտեսական

IKEA-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹ

IKEA խանութների ցանցը հրապարակել է 2010-2011 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու տարում ընկերության զուտ շահույթն աճել է 10,3%-ով և կազմել ռեկորդային 2,97 մլրդ եվրո: Միևնույն ժամանակ, ընկերության տարեկան համախառն հասույթն աճել է 6,9%-ով և կազմել 25,17 մլրդ եվրո: Ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ` հաշվետու այս մեկ տարում IKEA-ի հաջողվել է ընդլայնել իր մասնաբաժինները բոլոր այն շուկաներում, որտեղ ընկերությունը ներկայացված է: Ընդ որում, առավել մեծ աճ ընկերությունն ապահովել է Ռուսաստանում, Չինաստանում և Լեհաստանում:

Նշենք, որ IKEA-ն զբաղվում է կահույքի արտադրությամբ և վաճառքով: Ընկերությունն իր ներկայացուցչություններն ունի աշխարհի 40 երկրներում:

Share