Բաժին. Տնտեսական

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԿԻՐԱՌԻ ՆԱՎԹԱՅԻՆ ԷՄԲԱՐԳՈ

Եվրամիության անդամ 27 երկրները հաստատել են 2012 թվականի հուլիսի 1-ից Իրանի նկատմամբ նավթային էմբարգո կիրառելու ծրագիրը: Reuters-ի փոխանցմամբ` Իրանից դեպի Եվրոպա նավթի մատակարարման դադարեցման այս որոշումը Եվրամիության պատասխանն է Իրանին. վերջինս մերժել էր ԵՄ պահանջը` ատոմային ծրագրի դադարեցման ուղղությամբ:  Նշենք, որ ԵՄ-ը հանդիսանում է իրանական նավթի երկրորդ սպառողը` զիջելով միայն Չինաստանին:
Share