Բաժին. Տնտեսական

ԱՄՀ. ԵՎՐՈՊԱՆ ՊԵՏՔ Է ՄԵԾԱՑՆԻ ԻՐ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ

Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Քրիստին Լագարդը եվրոպական երկրների կառավարություններին խորհուրդ է տվել ընդլայնել Եվրոպական ֆինանսական կայունացման EFSF հիմնադրամի հակաճգնաժամային ֆինանսական ռեսուրսների ծավալն ու մշակել ֆինանսական ռիսկերի կարգավորման նոր գործիքներ: ԱՄՀ  կառավարիչ-տնօրենը որպես նոր գործիք իրատեսական է համարել Եվրագոտու միասնական պարտատոմսերի թողարկումը: Ելույթ ունենալով Գերմանիայում` Քրիստին Լագարդն ընդգծել է, որ եվրոպական պարտքային ճգնաժամի ներկայիս պայմաններում Եվրագոտու երկրներին անհրաժեշտ է շարժվել դեպի առավել սերտ ֆինանսաբյուջետային ինտերգրում:

Նշենք, որ Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը (EFSF) ստեղծվել է 2010 թվականին` ԵՄ անդամ երկրների կողմից` Իռլանդիային և Պորտուգալիային ֆինանսական օգնություն տրամադրելու համար լրացուցիչ միջոցներ ներգրավելու նպատակով: Սկզբնապես նախատեսվել էր հիմնադրամի միջոցները սահմանել շուրջ 500 մլրդ եվրո մակարդակում, սակայն հետագայում  որոշվեց EFSF-ի միջոցները հասցնել 1 տրիլիոն եվրոյի:

Share