Բաժին. Տնտեսական

BANK OF AMERICA-Ն ԿԿՐՃԱՏԻ ԾԱԽՍԵՐԸ

Ամերիկյան Bank of America Corp.-ը նախատեսում է հերթական անգամ կրճատել բյուջեի ծախսերը: Այս տարի BofA-ն բյուջեի ծախսերը կկրճատի ևս 3 մլրդ ԱՄՆ դոլարով:

Հիշեցնենք, որ 2011 թվականի սեպտեմբեր ամսին բանկը հայտարարել էր մոտակա մի քանի տարիների ընթացում նախատեսում է կրճատել 30 հազար աշխատատեղ:

Ամերիկյան Bank of America բանկը հիմնադրվել է 1904 թվականին: Վերջինս հանդիսանում է ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկն է, որը սպասարկում է մոտ 50 մլն հաճախորդների: Այս բանկը մասնագիտացած է առավելապես ներդրումային ոլորտում և իր մասնաճյուղերն ունի աշխարհի ավելի քան 20 երկրներում: Bank of America-ին բաժին է ընկնում «ամերիկյան» ավանդների շուրջ 10%-ը:

Share