Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԽՈՇՈՐ ԲԱՆԿԵՐԸ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ

Հունաստանի Մրցակցության պետական հանձնաժողովը հավանության է արժանացրել երկրի երկու խոշոր բանկերի` EFG Eurobank Ergasias-ի և Alpha Bank-ի միաձուլման ծրագիրը: Հատկանշական է, որ բանկերի միաձուլման ծրագիր սպասումների և դրական արդյունքի հետևանքով զգալիորեն աճել են Աթենքի ֆոնդային բորսայի գնանշումները:  Alpha Bank-ի բաժնետոմսերի գներն արդեն իսկ աճել են շուրջ 15%-ով, իսկ Eurobank-ը` 22%-ով:

Share