Բաժին. Տնտեսական

ՄԵԿ ՕՐՈՒՄ ԻՐԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՆ ԱՐԺԵԶՐԿՎԵԼ Է 10%-ՈՎ

Եվրամիության կողմից հաստատված «նավթային սահմանափակումների» ծրագրի արդյուքնում Իրանի ազգային արժույթը` իրանական ռիալը, երեկ` հունվարի 23-ին, արժեզրկվել է շուրջ 10%-ով: Այժմ 1 ԱՄՆ դոլարը համարժեք է մոտ 20500 իրանական ռիալի:

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Եվրամիության անդամ 27 երկրները հաստատել էին 2012 թվականի հուլիսի 1-ից Իրանի նկատմամբ նավթային էմբարգո կիրառելու ծրագիրը: Reuters-ի փոխանցմամբ` Իրանից դեպի Եվրոպա նավթի մատակարարման դադարեցման այս որոշումը Եվրամիության պատասխանն է Իրանին. վերջինս մերժել էր ԵՄ պահանջը` ատոմային ծրագրի դադարեցման ուղղությամբ:  

Նշենք, որ ԵՄ-ը հանդիսանում է իրանական նավթի երկրորդ սպառողը` զիջելով միայն Չինաստանին:

Share