Տնտեսական

Ռուսական զբոսաշրջային հոսքը Թուրքիա մեկ տարում ավելացել է ավելի քան երկու անգամ

Ռուսաստանից Թուրքիա զբոսաշրջային հոսքը 2023 թվականի հունվարին ավելի քան կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

2023-ի առաջին ամսվա արդյունքներով Թուրքիայում գրանցվել է օտարերկրացիների 2,006 միլիոն այցելություն։ Հունվարին դեպի Թուրքիա զբոսաշրջային հոսքով առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանը՝ 279,82 հազար ժամանում (ընդհանուր օտարերկրյա զբոսաշրջային հոսքի 19,95%-ը), երկրորդը՝ Բուլղարիան, երրորդը՝ Գերմանիան:

Իզմիրում արձակուրդների պահանջարկը ռուսաստանցիների կողմից մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 9 անգամ՝ մինչև 1,3 հազար այցելություն։ Հունվարին Մուղլա նահանգի հանգստավայրեր է ժամանել 454 ռուսաստանցի, ինչը կրկնակի անգամ գերազանցում է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Share