Տնտեսական

Հնդկաստանն ու Գերմանիան մտադիր են ընդլայնել առևտրային և էներգետիկ համագործակցությունը

Հնդկաստանն ու Գերմանիան մտադիր են ընդլայնել երկկողմ առևտրային կապերը։ Այս մասինTwitter-ում հայտնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո։

«Արդյունավետ բանակցություններ ենք անցկացրել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ հնդկա-գերմանական համագործակցության ակտիվացման և առևտրային կապերի ընդլայնման թեմայով: Մենք պայմանավորվեցինք նաև խորացնել կապերը վերականգնվող էներգիայի, կանաչ ջրածնի և կենսավառելիքի ոլորտում: Մենք նաև քննարկեցինք անվտանգության ոլորտում համագործակցությունը»,- գրել է նա:

Վարչապետը հայտնել է, որ հանդիպել են երկու երկրների մի շարք ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդման ուղիները։ «Հանդիպման ժամանակ մեծ ուշադրություն է դարձվել այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են թվային փոխակերպումը, ֆինտեքը, ՏՏ և հեռահաղորդակցությունը:

Share