Տնտեսական

Վրաստանի ՀՆԱ-ն հունվարին աճել է

Վրաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) իրական աճն այս տարվա հունվարին  2022-ի նույն ցուցանիշի համեմատությամբ կազմել է 8.4 %:

«Նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունվարին ՀՆԱ-ի իրական աճը նախորդ տարվա համապատասխան ժամանակամիջոցի համեմատությամբ կազմել է 8.4%»,- ասված է Վրաստանի «Սաքստատ» Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված հաղորդագրությունում։ Հաղորդվում է, որ աճ է տեղի ունեցել այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են շինարարությունը, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, տրանսպորտը և պահեստավորումը, առևտուրը, տեղեկատվությունը և կապը, ինչպես նաև հյուրանոցային և ռեստորանային ոլորտները։

Ընդ որում, անկում է նկատվում մշակող արդյունաբերության, գիտատեխնիկական գործունեության և էներգետիկայի հատվածում։ Վրաստանում արտաքին ապրանքաշրջանառությունը հունվարին կազմել է 1.461 միլիարդ դոլար, ինչը 29.1 %-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։ Երկրից արտահանումը կազմել է 459 միլիոն դոլար (աճը՝ 38.5%), իսկ ներմուծումը` 1.002 միլիարդ դոլար (աճը՝ 25.2%):

Share