Բաժին. Տնտեսական

2023թ. հունվարին Հայաստանում արտահանումն աճել է 130%-ով

2023թ. հունվարին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1,299.9 մլն ԱՄՆ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 93.8%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 154.3 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2023թ. հունվարին Հայաստանն արտահանել է 572.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 727.1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 130%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 72.5%։

Share