Բաժին. Տնտեսական

COCA-СOLA-Ն ԿՍՏԵՂԾԻ 100 ՀԱԶԱՐ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Ամերիկյան Coca-Cola ընկերությունը նախատեսում է առաջիկա 10 տարիների ընթացքում ստեղծել 100 հազար նոր աշխատատեղ: Fox Business հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Coca-Cola-ի գործադիր տնօրեն Մուխտար Կենտը: Նա նաև նշել է, որ ընկերությունն առաջիկա տարիներին մտադիր է առավել ընդլայնել իր գործունեությունն ասիական երկրներում, և, մասնավորապես, Չինաստանում և Հնդկաստանում: Այս երկրներում ընկերությունը նախատեսում է իրականացնել, ընդհանուր առմամբ, շուրջ 10 մլրդ դոլարի ներդրում:

Նշենք, որ ամերիկյան Coca-Cola ընկերությունը հիմնադրվել է 1886 թվականին: Ներկայումս ընկերությունն իր ներկայացուցչություններն ունի աշխարհի 206 երկրում, որտեղ աշխատում է շուրջ 700 հազար մարդ:

Coca-Cola բրենդը համարվում է ամենաճանաչվածն աշխարհում:

Share