Բաժին. Տնտեսական

MOTOROLA-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ԲԱՑԱՍԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Բջջային սարքավորումների արտադրության ոլորտում մասնագիտացված Motorola Mobility ընկերությունն ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու այս մեկ տարում ընկերությունը կրել է 249 մլն ԱՄՆ դոլարի վնաս: Միևնույն ժամանակ, տարեկան համախառն հասույթն աճել է 14%-ով և կազմել 13,06 մլրդ ԱՄՆ դոլար: Հաշվետու մեկ տարվա ընթացքում ընկերությունը համաշխարհային շուկայում վաճառել է 42.4 մլն բջջային հեռախոս:

Ըստ ներկայացված տվյալների` 2011 թվականի միայն չորրորդ եռամսյակի արդյունքներով Motorola-ի զուտ վնասը կազմել է 80 մլն դոլար: Հաշվետու այս երեք ամիսների ընթացքում ընկերությունը վաճառել է 10.5 մլն բջջային հեռախոս, որից 5.3 մլն-ը` սմարթֆոններ են:

Share