Բաժին. Տնտեսական

KIA MOTORS-Ը ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ

Հարավկորեական ավտոարտադրող Kia Motors ընկերությունն ընթացիկ տարվա համար կանխատեսում է համաշխարհային վաճառքի ծավալների մինչև 9,5% կրճատում: 2012 թվականին ընկերությունը նախատեսում է վաճառել 2,71 մլն ավտոմեքենա:

Նշենք, որ 2011 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Kia Motors-ի վաճառքի ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել էին 18,7%-ով և կազմել 2,264 մլն ավտոմեքենա:

Kia Motors-ը հիմնադրվել է 1944 թվականին և այսօր արդեն գործունեություն է ծավալում աշխարհի ութ երկրում: Ընկերության աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 40 հազարը:

Share