Բաժին. Տնտեսական

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՎՍՏԱՀԵԼ ԻՐԵՆՑ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ

2012 թվականի հունվար ամսին զգալի աճել է ԱՄՆ տնտեսության նկատմամբ երկրի տնային տնտեսությունների վստահությունը: Սպառողների տրամադրության MCSI ինդեքսը (Michigan Consumer Sentiment Index), ըստ վերջնական հաշվարկների, կազմել է 75.0 կետ` հասնելով վերջին ութ ամիսների կտրվածքով իր առավելագույն մակարդակին: Նշենք, որ դեկտեմբերին ցուցանիշը սահմանվել էր 69.9 կետ մակարդակում: Հատկանշական է, որ MCSI ինդեքսի հունվարյան արդյունքը գեազանցել է վերլուծաբանների կանխատեսումները:

Հունվար ամսվա արդյունքներով տնտեսական սպասումների ենթաինդեքսն աճել է և սահմանվել 69.1 կետ: Տնտեսական պայմանների ենթաինդեքսը, ևս գրանցելով զգալի աճ, կազմել է 84.2 կետ:

Նշենք, որ սպառողների վստահության ինդեքսը հաշվարկվում է ամերիկյան շուրջ 500 տնային տնտեսությունների շրջանում անցկացվող ամենամսյա հարցումների արդյունքների հիման վրա: Որպես կանոն, ամեն ամիս հաշվարվող և հրապարակվող այս ցուցանիշն իր ուղղակի ազդեցությունն է թողնում ԱՄՆ դոլարի դինամիկայի, ֆոնդային բորսաների գնանշումների և ԱՄՆ պետական պարտատոմսերի տոկոսադրույքների վրա:

Share