Բաժին. Տնտեսական

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԷԺԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է իրականացնել կրթական լուրջ բարեփոխումներ: Օբաման ամերիկացիներին խոստացել է կրճատել ուսման վարձերը և ուսուցումը դարձնել առավել մատչելի: Ըստ ԱՄՆ նախագահի` ներկայումս ԱՄՆ-ում առաջարկվող «թանկ» կրթությունը բացասական ազդեցություն է թողնում երկրի ընդհանուր կրթական համակարգի վրա:

Մոտակա մի քանի տարվա ընթացքում ԱՄՆ կառավարությունը կրթական ոլորտում մտադիր է ներդնել 8 մլրդ ԱՄՆ դոլար: Այս գումարի զգալի մասը կուղղվի ուսման վարկավորման ծրագրերի ֆինանսավորմանը:

Share